‘Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շաքրիար Մամեդյարովին’

690

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովին: Վերջինս արդեն իսկ 31-րդ քայլում ստիպված եղավ ընդունել իր պարտությունը:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Առաջին տեղում 5 միավորով Մագնուս Կարլսենն է:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ձեր կուսակիցների հետ լիկբեզ անցկացրեք ժամանակ առ ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» Էրիկսենի համար «Ռեալից» 110 միլիոն եվրո կպահանջի’