‘Amnesty International. Իրավապահները Շանթ Հարությունյանի գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել’

975

Հայտնի Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում հավաքների ազատությանը, խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ուժի գործադրմանն առնչվող խնդիրներին:

Զեկույցի համաձայն, տեղի իրավապաշտպանները շարունակում են բարձրաձայնել ոստիկանական բաժանմունքներում ծեծի և վատ վերաբերմունքի դեպքերի մեծ թվի մասին:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին, ով այժմ պատիժ է կրում: «Իրավապահներն այդպես էլ արդյունավետ քննություն չեն կատարել ձերբակալման ժամանակ Ոստիկանությունում ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ», — ասված է զեկույցում:

Փաստաթղթում ասվում է, որ ավելի վաղ Շանթ Հարությունյանը դատարանում վերահաստատել էր այն տեղեկատվությունը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական բաժանմունքում հարվածել է իրեն: Ինքը` Գասպարյանը, այն ժամանակ հերքել էր այդ տեղեկատվությունը:  «Ինչպե՟ս եք դուք պատկերացնում, եթե ոստիկանապետն իրեն թույլ տար նման բան անել, Շանթից բան կմնա՞ր», — ասել էր նա լրագրողներին: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կինոն դեռ նոր է սկսվում’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի. Տնտեսագետ’