‘ATP․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով’

712

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ։ Աշխարհի 9-րդ ռակետը հաղթանակ տարավ 7։6 (7։5), 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 33 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Իան-Լենարդ Շտրուֆի եւ սերբ Լասլո Ջերեի դիմակայության հաղթողը։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին’