ATP. Դանիիլ Մեդվեդեւը տարավ 300-րդ հաղթանակը

182

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Երրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 96-րդ ռակետ, ռուսաստանցի Ալեքսանդր Շեւչենկոյի հետ եւ հաղթեց երեք սեթում՝ 4:6, 6:1, 7:5 Պայքարը տեւեց 2 ժամ եւ 40 րոպե։

Մեդվեդեւը 300-րդ հաղթանակը տարավ ATP շարքի մրցաշարերում։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս դե Մինորի եւ ռուսաստանցի Ասլան Կարացեւի դիմակայության հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԱմերիկյան քաղաքագետների կանխատեսումները ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ
Հաջորդ հոդվածըԱնգլիայի ֆուտբոլային միությունը հետաքննություն է սկսել Կլոպի՝ «Տոտենհեմի» դարպասը խփած գոլը տոնելու հետ կապված