‘ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը կանգնեցրեց Ջոկովիչին’

949

Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2 սեթում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: 1 ժամ 17 րոպե տեւած մրցախաղում 34-ամյա շվեյցարացին հաղթեց 7:5, 6:2 հաշվով: Ֆեդերերն ընդհատեց Ջոկովիչի ռեկորդային հաղթական շարքն Ամփոփիչ մրցաշարում, որում սերբ թենիսիստը հաղթել էր նախորդ 15 մրցախաղերում:

A խմբի մյուս խաղում ճապոնացի Կեյ Նիսիկորին ուժեղ գտնվեց չեխ Տոմաշ Բերդիխից: Ֆեդերերն ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիր, իսկ խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Նիսիկորիին: Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի Բերդիխը:

ATP ամփոփիչ մրցաշար, առաջին տուր, A խումբ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 3)՝ 5:7, 2:6

Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 6) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 8)՝ 5:7, 6:3, 3:6

 

Ստորև ներկայացնենք նաև Ա խմբի յուրաքանչյուր խաղացողի հաղթանակների ու պարտությունների հարաբերություն ու այն պայմանները, որոնց դեպքում նրանք խմբի 1-ին և 2-րդ տեղերով կանցնեն կիսաեզրափակիչ փուլ:

Հաղթանակների ու պարտությունների թիվը ըստ խաղերի`
Ռոջեր Ֆեդերեր` 2:0;
Նովակ Ջոկովիչ` 1:1;
Կեի Նիշիկորի` 1:1;
Թոմաշ Բերդիխ 0:2:

Հաղթանակների ու պարտությունների թիվը ըստ սեթերի`
Ռոջեր Ֆեդերեր` 4:0;
Նովակ Ջոկովիչ` 2:2;
Կեի Նիշիկորի` 2:3;
Թոմաշ Բերդիխ 1:4:

1) Այժմ Ֆեդերերը թե խաղերի և թե սեթերի հաշվով խմբի առաջատարն է և անկախ Նիշիկորիի հետ խաղի արդյունքներից, արդեն որակավորել է կիսաեզրափակչի համար:

2) Անկախ հաշվից, եթե Ջոկովիչը հաղթի Բերդիխին, իսկ Ֆեդերերը Նիշիկորիին, ապա Ֆեդերերը կհաղթի խմբին, իսկ Ջոկովիչը խմբային փուլի 2-րդ տեղով կանցնի կիսաեզրափակիչ փուլ:

3) Եթե Ջոկովիչը հաղթի Բերդիխին, իսկ Նիշիկորին` Ֆեդերերին, ապա կրկին Ֆեդերերը կհաղթի խմբին, իսկ Ջոկովիչը նորից կիսաեզրափակիչ փուլ կանցնի 2-րդ համարի տակ:

4) Եթե Բերդիխը հաղթի Ջոկովիչին, իսկ Նիշիկորին` Ֆեդերերին, ապա Նիշիկորին 1-ին տեղով, իսկ Ֆեդերերը 2-րդ տեղով դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ:

5) Եթե Բերդիխը երկու սեթերում հաղթի Ջոկովիչին, իսկ Ֆեդերերը` 2 կամ 3 սեթերում Նիշիկորիին, ապա Ֆեդերերը 1-ին, իսկ Բերդիխը 2-րդ համարով կանցնեն կիսաեզրափակիչ փուլ:

6) Եթե Բերդիխը հաղթի Ջոկովիչին 3 սեթերում, ապա Ֆեդերերը կրկին հաղթում է խումբը և Ջոկովիչը 2-րդ համարի ներքո Ֆեդերերի հետ միասին կանցնի կիսաեզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը‘Պետր Չեխ. «Շատ եմ ուզում սաղավարտը հանել: Ձանձրացրել է, խաղի ընկալումն էլ բոլորովին այլ է»’
Հաջորդ հոդվածը‘FIFA-ն կուսումնասիրի թուրք ֆանատների անթույալտրելի դրսևորումները’