ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

356

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում կմրցի Նիկոլոզ Բասիլաշվիլիի (Վրաստան) եւ Օսկա Օտեի (Գերմանիա) դիմակայության հաղթողի հետ։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՄԱԿ․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 4,5 հազար խաղաղ բնակիչ
Հաջորդ հոդվածըԹոնի Ռադաքին․ «Ռուսաստանն արդեն «ռազմավարական տեսակետից» տանուլ է տվել պատերազմը»