ATP Cup. Կանադայի թիմը նվաճեց տիտղոսը

618

Կանադայի հավաքականը նվաճեց թենիսի տղամարդկանց ATP Cup թիմային մրցաշարի հաղթողի կոչումը։ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում կանադացիները 2։0 հաշվով պարտության մատնեցին իսպանացիներին։

Մեկնարկային մրցախաղում Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը 6։4, 6։3 հաշվով առավելության հասավ Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ։

Երկրորդ մրցախաղում կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը 7:6 (7:3), 6:3 հաշվով պարտության մատնեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։

Կիսաեզրափակիչում Կանադայի թիմը 2։1 հաշվով հաղթել էր մրցաշարի անցած տարվա հաղթող Ռուսաստանի թիմին։

Նախորդ հոդվածըԺնևում տեղի կունենան անվտանգության հարցերով բանակցություններ
Հաջորդ հոդվածըԴատարանը բավարարել է Նովակ Ջոկովիչի բողոքարկումը