Ժնևում տեղի կունենան անվտանգության հարցերով բանակցություններ

401

Երկուշաբթի Ժնևում տեղի կունենա անվտանգության հարցերով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին փուլը։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-ի ընդարձակումից հրաժարվելու վերաբերյալ Մոսկվայի պահանջը և Արևմուտքի մտահոգությունները Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան զորքերի կուտակումների կապակցությամբ։

Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Կողմերի միջև նախնական խորհրդակցություններ արդեն կայացել են կիրակի երեկոյան։ Այն հարցին, թե ինչպես են դրանք անցել, Ռյաբկովը պատասխանել է՝ «ցնցող» (ընդ որում, ինչպես նշել է «Коммерсант» թերթը, պարզ չէ՝ լո՞ւրջ է ասել, թե՞ հեգնանքով)։

Փորձագետները որևէ առաջընթաց չեն ակնկալում այս բանակցություններից, քանի որ ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները բազմիցս ասել են, որ չեն կարող երաշխավորել ՆԱՏՕ-ի չընդարձակումը։ Նրանք պնդում են, որ դաշինքին անդամակցելու հարցը կարող են որոշել միայն թեկնածու երկրներն իրենք։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըԵրկուշաբթի Ղազախստանում սգո օր է հայտարարված
Հաջորդ հոդվածըATP Cup. Կանադայի թիմը նվաճեց տիտղոսը