‘Audi-ի չբացված օղակով գովազդը ֆեյք» էր’

895

Գերմանական Audi ավտոկոնցեռնի՝ համացանցում հայտնված գովազդը՝ չբացված օլիմպիական օղակով, պարզվում է՝ «կեղծ» է: Այդ մասին հաղորդել է Mashable-ը՝ հղում անելով Audi-ի ներկայացուցչին: «Դա պաշտոնական գովազդ չէ: Ամենայն հավանականությամբ՝ դա արել է մեր երկրպագուներից որևէ մեկը»,- հայտարարել են ընկերությունում: Ավելի ուշ Audi-ի պաշտոնական Twitter-ում նույնպես հաղորդագրություն է տեղադրվել, թե «ֆեյքի» հեղինակին դատի տալու մտադրություն չունեն:

Նոր գովազդային  պաստառը, որն իբր պատկանում էր Audi-ին, համացանցում տարածվել է փետրվարի 10-ին: Գովազդի անհայտ հեղիանակն օգտագործել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ հինգ «փաթիլները», բացվելով՝ պետք է վերածվեին օլիմպիական շղթայի: Սակայն փաթիլներից մեկը չէր բացվել, ինչի պատճառով օլիմպիադայի խորհրդանշանը ներկայացել էր չորս օղակով (ինչպես Audi-ի խորհրդանշանը): «Երբ չորս օղակն այն ամենն է, ինչ մեզ պետք է»,- ասվում է գովզդում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր բացառիկ ֆոտոներ՝ Սերժ Սարգսյանի կորեական այցից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կսուբսիդավորեն բնակչության կողմից սպառվող էլ.էներգիայի ծախսերի մի մասը’