AusOpen․ Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ

173

Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Հույն թենիսիստը մրցեց աշխարհի 71-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 7:6 (7:2), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց  2 ժամ եւ 19 րոպե։

Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասը կմրցի ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըAusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԲայդենը կհայտարարի Ուկրաինային տանկեր մատակարարելու որոշումը