AusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

189

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց խորվաթ Դոննա Վեկիչին։

Ավելի վաղ լեհ Մագդա Լինետը 6:3, 7:5 հաշվով հաղթել էր չեխ Կարոլինա Պլիշկովան։

Առաջին անգամ այս առաջնության կիսաեզրափակիչում հանդես կգա Բելառուսի երկու ներկայացուցիչ։

Australian Open, կանայք, կիսաեզրափակիչ

1. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)

2. Մագդա Լինետ (Լեհաստան) — Արինա Սաբալենկա (Բելառուս)

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԵվրոպայի Սուպերգավաթի խաղը չի անցկացվի Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըAusOpen․ Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ