‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է Սառա Էրանիի նկատմամբ հաղթանակով’

1229

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան:

Մեկնարկային մրցախաղում 21-ամյա ռուսաստանցին 3 սեթում կամային հաղթանակ է տարել իտալուհի Սառա Էրանիի նկատմամբ: 1 ժամ 12 րոպե տեւած մրցախաղն ավարտվել է 1:6, 7:5, 6:1 հաշվով:

Երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանը կմրցի ճապոնուհի Կուրումի Նարայի եւ ֆրանսուհի Օսեան Դոդենի միջեւ մրցախաղի հաղթողի հետ:

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսսն առաջին շրջանում 6:4, 7:5 հաշվով հաղթել է իտալուհի Կամիլա Ջորջիին:

Նախորդ հոդվածը‘Օբամեյանգը.«Վերադարձանք տուն՝ աշխատանքի իմ սիրելի 10 համարի հետ» ‘
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով’