‘BBC-ն եթերից զրկել է Top Gear-ի վարող Ջերեմի Քլարկսոնին’

993

Բրիտանական BBC հեռարձակող ընկերությունը եթերից զրկել է Top Gear հայտնի հեռուստաշոուի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնին՝ պրոդյուսերի օգնականի հետ վերջինիս կռվի պատճառով, տեղեկացնում է Daily Mail-ը:

Քլարկսոնը վեճի է բռնվել նկարահանող խմբի անդամներից մեկի հետ, որովհետեւ հաղորդավարի ընթրիքն ուշացրել էին նկարահանման ժամանակ: Թե երբ եւ որտեղ է տեղի ունեցել ընդհարումը, հայտնի չէ:

Քլարկսոնին հեռացնելուց հետո BBC-ն հրաժարվել է հեռարձակել Top Gear-ի՝ մարտի 15-ին նախատեսված թողարկումը: Բացի դրանից, հարցականի տակ են հայտնվել մարտի ընթացքում հեռարձակվելիք բոլոր հաղորդումները:

Հաղորդաշարի երկրպագուները պահանջել են եթեր վերադարձնել հաղորդավարին: Change.org կայքում հանրագիր է տեղադրվել, որի հեղինակները խնդրում են Քլարկսոնին վերադարձնել: Այս պահին հանրագրի տակ ստորագրել է շուրջ 350 հազար մարդ:

Ջերեմի Քլարկսոնը վրում է Top Gear-ը 2002-ից ի վեր:

 

Նախորդ հոդվածը‘Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը կդադարեցվի’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է’