‘Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է’

1013

Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ Աստանայում մարտի 12-13 նախատեսված հանդիպումը  մի քանի օրով հետաձգվել է: Աղբյուրների այս տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը:

Ավելի վաղ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունը հայտնում էր, թե Պուտինը  Նազարբաևի հրավերով մեկնելու է Աստանա՝ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրման գործընթացները՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումների լույսի ներքո: Ենթադրվում է նաև մտքերի փոխանակություն՝ միջազգային հրատապ հարցերով, նախևառաջ՝ Ուկրիանայի իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘BBC-ն եթերից զրկել է Top Gear-ի վարող Ջերեմի Քլարկսոնին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իսկ ինչո՞վ են «դրանք» Ալիեւից ավելի լավը…’