‘BBC-ն պատմում է Երեւանում հաստատված սիրիահայ գործարարի մասին’

1111

Հայաստանի մայրաքաղաքը հայկական սփյուռքի հայրենիքն է, որը հայտնի է իր առեւտրային ջիղով եւ նոր հնարավորություններ ստեղծելու համար երկար ճանապարհ անցնելու պատրաստակամությամբ: Այս մասին, News.am-ի փոփխանցմամբ, նշվում է  BBC-ի ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժում, որը նվիրված է Երեւան տեղափոխված սիրիահայերին:

BBC-ի թղթակից Քիրան Քուկը Երեւանում կոշիկի խանութում հանդիպել է Հալեպը վերջերս լքած սիրիահայ ընտանքի: Ռեպորտաժում նշվում է,  որ սիրիահայերը կոշիկ են վաճառում, որը դեռ արտադրվում է Սիրիայում` չնայած հակամարտությանը:

Հովիկը, նրա ծնողները, կինն ու երկու դուստրերը Հայաստան են եկել 11 ամիս առաջ Հալեպից  եւ Երեւանում կոշիկի խանութ են բացել: Հալեպում նրանք հարազատներ ունեն, որոնք չնայած երկրի վիճակին, կոշիկի արտադրությամբ են զբաղվում: «Մեզ այստեղ լավ ընդունեցին, սակայն այստեղի հայերը բավականաչափ չեն ժպտում, դեռ զգացվում է  խորհրդային մոտեցումը: Գործարարի վարպետությունը նրանց բավականաչափ ծանոթ չէ»,-ասում  է Հովիկը: 

Սկզբում ընտանիքը որոշել է մեկնել Փարիզ, սակայն, նրանց խոսքով, այնտեղ այնքան անվտանգ չէ, որքան Երեւանում:

 

Նախորդ հոդվածը‘Պռոշյան գյուղում այսօր գյուղապետ են ընտրում’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանի օրինակով` Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմը կանգնում է «շեֆի մեջքին»’