Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ողջ աշխարհին

418

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները անարդյունավետ դուրս եկան և սով հրահրեցին աշխարհում, Bloomberg-ում գրել է մեկնաբան Փանկաջ Միշրան։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցներ են մտցրել՝ առանց մյուս երկրների համար հետևանքները հաշվի առնելու։

«Անկասկած, չհամակարգված քայլերը, որոնց հիմքում հիմնականում ընկած է սեփական շահերի մասին հոգալը, միշտ դատապարտված են եղել ձախողման»,- գրել է Միշրան։

Հեղինակի կարծիքով՝ Արևմուտքին չի հաջողվել պատժամիջոցներով ճնշել Ռուսաստանին։

«Անարդյունավետ պատժամիջոցները նույնիսկ այնպիսի թույլ ռեժիմների դեմ, ինչպիսին Կուբան է, ինչպես և սպասվում էր՝ չկարողացան կասեցնել Ռուսաստանի առաջնորդին, մինչդեռ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդկանց սովի ու ինֆլյացիայի մատնեցին»,- նշել է հրապարակախոսը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի մուֆտիները կոչ են արել աղոթել Ուկրաինայում գործողության մասնակիցների համար
Հաջորդ հոդվածըՌԴ–ն Ուկրաինային է վերադարձրել մարտիկների 50 մարմին