‘BRICS-ի գագաթնաժողովում’

880

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հանդիպումներ կանցկացնեն լատինաամերիկյան պետությունների ղեկավարների հետ:

 Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆորտալեզայից ժամանել է  Բրազիլիայի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կանցկացնի լատինաամերիկյան մի շարք երկրների ղեկավարների հետ: Բանակցությունները տեղի կունենան  այսօր՝ Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի վերջին օրը:

 Պուտինի աշխատանքային ծրագրում երկկողմ հանդիպումներ են, մասնավորապես, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի,  Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի և Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկոյի հետ:

Գագաթնաժողովի առաջին օրը բրազիլական Ֆորտալեզա քաղաքում BRICS-ի անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել զարգացման բանկ հիմնելու վերաբերյալ, որը պետք է դառնա Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի այլընտրանքը:

Ռուսաստանը մտադիր է բանկի կապիտալում 2 միլիարդ դոլար ներդնել յոթ տարվա ընթացքում: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժել է «ԱՈՒՄ Սինրիկյո» աղանդի առաջնորդի միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Ասադը հերթական անգամ երդում է տվել Սիրիայի նախագահի պաշտոնում’