‘D խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘

1025

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այս խմբում ֆավորիտին որոշելը դժվար է:

 

Իտալիա, Անգլիա, Ուրուգվայ, Կոստա -Ռիկա

 

Ճիշտ է՝ բուքմեյքերները ֆավորիտ են համարում Իտալիայի հավաքականին: Հավանաբար, քանի որ այստեղ են վաստակավոր, հարուստ կենսափորձ ունեցող և վերջին Եվրոյի արծաթե մեդալակիր ֆուտբոլիստները: «Սկուդրա աձուրան» հաղթել է ընտրական փուլում՝ միավորներ վերցնելով այնպիսի հավաքականներից, ինչպիսիք են Դանիան ու Չեխիան:  Միաժամանակ, նա առանց ավելորդ նյարդեր քայքայելու, նպատակասլացորեն պատրաստվել է  աշխարհի առաջնությանը: 

Պրանդելլիի օրոք  էլ ավելի ուժեղացած Իտալիայի ընտրանին հարգում է իր ավանդույթները և խելացիորեն իր  կամքն է թելադրում: «Սկուդրա Աձուրան»  բոլորովին էլ  դեմ չի լինի ստանձնելու խմբի առաջատարի դերը:

.

ԿոստաՌիկայի հավաքականը որքան էլ, որ բարձր որակավորում ունենա և վստահ լինեն իր ուժերին, այս խմբում նա հավանական աուտսայդերն է: Այս հավաքականի առաջատարներ  Ալվարո Սաբորիոն, Բրայան Ռուիսը և Խոել Քեմբելը, որքան էլ որ հարձակման գծում ուժեղ լինեն, հազիվ թե կարողանան դիմակայել տակտիկապես գրագետ եվրոպացիներին: Ի դեպ,  ուրուգվայցիներին նույնպես այս անունները ոչինչ չեն ասում:  Այս ընտրանու դարպասը կպաշտպանի Կեյլոր Նավասը՝ «Լևանտե»-ից: Վերջինս իսպանական առաջնության լավագույն դարպասապահներից է:  Այնուհանդերձ, նույնիսկ ձեռք բերած մեկ միավորը Կոստա Ռիկայի հավաքականի համար հաջողություն կդիտվի:

 

4 գլխավոր ինտրիգը

 

Ո՞վ կմնա խաղից դուրս

 

Այս խմբի երեք հավաքականներն էլ աշխարհի առաջնությունների 7 տիտղոսներ ունեն, սակայն առաջ կշարժվեն միայն երկուսը: Ամեն դեպքում փլեյ-оֆֆ-ի ուղեգիր ունենալու ճակատագիրը կորոշվի ֆավորիտների միջև հանդիպումից հետո: Ամենապատասխանատու պահին կսայթաքի՞ արդյոք Ջերարդը: Սուրաե՞սն ավելի ուժեղ կլինի,  թե՞ Բալոտելլին: Դաժան մրցակցություն է սպասվում, որը վերջին տուրի իրադարձությունները D խմբում դարձնում է ավելի ինտրիգային:

Ի՞նչ սպասել Անգլիայից

 

Անգլիայի հավաքականին ցանկացած մրցաշարում կարելի է դասել անհաջողակների շարքին: Միշտ էլ այդպես է. որքան շատ ես սիրում, այնքան մեծ է հիասթափությունը: Չէ որ այս հիանալի խաղի՝ ֆուտբոլի հիմնադիրներից միշտ էլ շատ բան են սպասում: Չափից դուրս շատ: Թեև, անկասկած, նրանց խաղը դիտելն ու անունները լսելը արդեն իսկ մեծագույն հաճույք է: Անգլիական ֆուտբոլի «ոսկե» սերնդի համբավը քիչ-քիչ մարում է, բայց դեռ կան երեք բրիտանացի լեգենդները՝ Ջերարդը, Լեմպարդը և Ռունին՝ շրջապատված տաղանդավոր երիտասարդներով: Գոլ կխփի՞ արդյոք Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ գոլահարը՝ Սթարիջը: Կփայլե՞ն  Ստերլինգը և Հենդերսոնը, առանց որոնց մերսիսայդցիների հաջողությունն այս խաղաշրջանում անհնար կլիներ:  Ի՞նչ ցույց կտա Լալանան,Վերտոնյան վունդերկինդ Բարկլին, նույն Ուիլշերը Չեմբեռլենի հետ:  Այսպիսի հնչեղ անուններ այստեղ շատ կան: Ծանր դեպքերի համար Հոջսոնը հարվիրել է անգամ ծերուկ Լամբերտին: Ափսոս, որ նրանք տիտղոս չեն տեսնի, բայց իրենց պատվի համար պետք է լավ աշխատեն:

 

Կվերադառնա՞ Ուրուգվայը իր թոփ մակարդկին

 

Անցած առաջնության մրցանակակիրները և Ամերիկա-2011-ի գավաթակիրներն այսоր թղթի վրա ունեն շատ տպավորիչ կազմ, սակայն ընտրական փուլում նրանց խաղը շատ տարատեսակ էր:  Ինչպես կարելի է  ունենալ Գոդին և Սուարեսի 11 գոլը և  16 խաղից  5-ում պարտություն կրել՝ զբաղեցնելով ընդամենը 5-րդ տեղը: Իսկ որպեսզի այդ խմբից դուրս գան, Оսկար Տաբարեսի տղաները պետք է մեծ սխրանք գործեն:

Չեզարե Պրանդելին ո՞ւմ կնաշանակի հարձակման գծում

 

Կասկած, չկա, որ իտալացիների հարձակումը կկառուցի Բալոտելլին: Իսկ սուպեր Մարիոյին оգնողների ընտրությունը բավականաչափ մեծ է: Դա  և ակումբակից էլ-Շաարավին է, որը հասցրել է վնասվածքից հետո վերականգնվել: Կան նաև Կասանոն, Ջուզեպպե Ռոսին, Ինսինյեն: Հիանալի են իրենց դրսևորել Դեստրոն, խորամանկ Չեչին…. Եվ իհարկե, Չիրո Իմոբիլեն՝ «Տորինո»-ի լավագույն ռմբարկուն, ում «Բորուսիայից» հեռացած Լևանդովսկու փոխարեն խաղադաշտում է ուզում տեսնել Յուրգեն Կլոպը: Այնպես, որ գոլ խփողներ իտալացիները շատ ունեն, և  պետք չէ Տոտիին չհրավիրվելու պատճառով ժամանակից շուտ մտահոգվել:.

4 աստղեր

 

Լուիս Սուարես. Գլխավոր ռմբարկուն և  Անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը վերջին տուրի ժամանակ վնասել էր ծնկահոդը, բայց իր իսկ խոսքերով ասած, պատրաստ կլինի աշխարհի առաջնության մեկնարկին: Եվ իսկապես, առանց այս բաբախող ֆենոմենի, ով կարող է  անկասելի գոլեր խփել, լավագույն պահումները կատարել  և, միաժամանակ լինել հաճելի, բարյացակամ մարդ, աշխարհի առաջնությունն անգույն կլիներ: Նրա համար, անգլիական պաշտպանությունը ճեղքելը նույնն է, ինչ-որ շատ ծանոթ ինտերիեր ունեցող վայրերով վազքով անցնելը:  Հետաքրքիր  կլինի նայելը, թե ինչպես է նա հաղթահարում իտալացիների ավելի քան լուրջ պաշտպանությունը: Ի դեպ, նկատի ունենալով, որ Լուիսի հետ հանդես կգան նաև Կավանին ու Ֆորլանը, կանգնեցնել ուրուգվայցի  ֆուտբոլիստին գրեթե անհնար կլինի:

.

Մարիո Բալոտելլի, Ինչո՞ւ միշտ նա: Հենց միայն նրա համար, որ այս ֆուտբոլիստին բոլորը սիրում են: Ինչպես ասում են՝ եթե սիրում ես, ուրեմն դա հավերժ է: Չեզարե Պրանդելին սուպեր Մարիոյին համարում է մոլորակի երեք  լավագույն հարձակվողներից մեկը: Ֆուտբոլիստ, ով  Իտալիային կդարձնի թոփ թիմ: Այդ պատճառով էլ մարզիչը այս հոյակապ ատլետին միշտ կանգնեցնում է դաշտի կենտրոնում: Այնտեղ նա  շատ վտանգավոր է և երբեք չգիտես ուր  և երբ  կնետի ռումբը:

 

Անդրեա Պիրլո. Պրանդելիի հավաքականի լավագույն խաղացողը եղել և մնում է իմաստուն մորուքավորը Թուրինից: 35-ամյա վետերանը А սերիայի եզրափակիչ խաղում տուգանայինից շքեղ գոլ  խփեց և հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Այսպիսին է «Պրոֆեսորի» առоրյան, որն անկասկած կարող է գլխավորել «Սկուադրա աձուրա»-ի ճանապարհը բրազիլական հարթավայրերում: Հանգիստ, խաղաղ ու փոքր-ինչ հոգնած հայացքը, որն ասես նյարդերի բացակայության մասին  վկայում,  դիմակ է, որի տակ թաքնված է  մեկ այլ Անդրեա՝ ակտիվ ու մտածող ուղեղով: Նրա մտքի փայլատակումներին են սպասում Մունդիալի յուրաքանչյուր խաղում:

 

Ուեյն Ռունի. Անգլիացի գլխավոր աստղը այդպիսին է արդեն երկար տարիներ և չի էլ մտածում խամրել: Հավաքականի կազմում անցկացրած  89 խաղի ընթացքում 38  գոլ խփած ֆուտբոլիստը (որը հրաշալի արդյունք է)  աշխարհի առաջնություններում դեռ իր տաղանդը ինչպես հարկն է չի կարողացել ցուցադրել: Նա, ծաղկման շրջան ապրող անգլիացի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին, պետք է ապացուցի առաջատարի իր կարգավիճակը:  28-ամյա ֆուտբոլիստը պետք  իր  տաղանդի և ունակությունների ողջ ուժով պայքարի Անգլիան առաջ տանելու համար:

 

Խաղացող, որին կհասցնեք ճանաչել

 

Խոել Քեմպբել.  Կոստառիկացի  «Արսենալի»  ֆուտբոլիստը  դեռ չի խաղացել ոչ մի խաղ «կանոնիերների» կազմում, քանի  որ այդպես էլ  չի կարողանում Անգլիայում աշխատելու թույլատվություն ստանալ: Տղան այդ պատճառով գահավիժում է դեպի վարձավճարներով տարբեր թիմեր:.  Վերջինը  «Оլիմպիակոս»-ն էր, որտեղ նա հաջող խաղաց և  թիմի կազմում դարձավ Հունաստանի չեմպիոն:

 

Խաղեր, որոնք  պետք է անպայման նայել

 

Այս խմբի բոլոր խաղերը՝ առանց Կոստա Ռիկայի մասնակցւթյամբ,  կլինեն շատ տպավորիչ:.

 

Խաղ, որն ավելի լավ  չնայել

 

Եթե  «Լոս Տիկոսը» հետ մնա, ապա նրա մասնակցությամբ խաղի վրա կարելի է աչք փակել:

Ո՞ւր կհասնեն հաղթողները

 

Այն թիմերը, ովքեր հանդես կգան  1/8-ում, կհայտնվեն միանգամայն հարմարավետ  խմբում՝ ի դեմս С խմբի մասնակիցների (Կոլումբի, Հունաստան, Կոտ- դ’Իվուար կամ Ճապոնիա): Իսկ ահա քառորդ եզրափակչում նրանց սպասվում են  զորեղ մրցակիցները՝ Բրազիլիան կամ Իսպանիան (կամ լավագույն դեպքում՝ Հոլանդիան):

 

Նախորդ հոդվածը‘Զինվորների սպանության կապակցությամբ Կասպրչիկը հրավիրվել է ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘G7-ը Ռուսաստանին նախազգուշացնում է նոր պատժամիջոցների մասին’