‘El Mundo Deportivo-ն Լյովին շնորհել է տարվա լավագույն մարզչի կոչումը’

852

Իսպանական El Mundo Deportivo թերթը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովին շնորհել է 2014 թվականի լավագույն մարզչի կոչումը: Բունդեսթիմի մարզիչն այս մրցանկանին արժանացել է Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հաղթելու շնորհիվ: Լյովն, ով ներկա չի գտնվել մրցանակի հանձնման արարողությանը, շնորհակալություն է հայտնել թերթին եւ ասել, որ իր համար մեծ պատիվ է այդ կոչմանն արժանանալը: Լյովի փոխարեն մրցանակն ստացել է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Բերնդ Շուստերը:

Նախորդ հոդվածը‘Օբամեյանգ. ««Բորուսիայում» ես ինձ շատ լավ եմ զգում»’
Հաջորդ հոդվածը‘Ի գիտություն գազ սպառողների. փոփոխություններ՝ գազապսառման սպասարկման ծառայությունների կարգում’