ԵՄ-ն մտադիր է հարաբերություններն ամրապնդել Լատինական Ամերիկայի հետ

216

Եվրամիությունը Լատինական Ամերիկայի համար տարբեր ծրագրերի ու ներդրումների միլիարդավոր եվրոյի փաթեթ է պատրաստում, որպեսզի հարաբերություններն ամրացնի այդ տարածաշրջանի հետ։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ ԵՄ-ն նախատեսում է նոր ազդակ հաղորդել փոխգործակցությանը Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ։ Մասնավորապես, Բրյուսելը մտադիր է ստեղծել մշտական մարմին, որը որպես ինստիտուցիոնալ և բյուրոկրատական մեխանիզմ կծառայի ՝ տարածաշրջանի հետ կապերն ամրապնդելու համար։

 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հունիսի առաջին կեսին այցելելու է Բրազիլիա, Մեքսիկա, Արգենտինա և Չիլի։ Նշվում է, որ ԵՄ-ն ծրագրերի ու ներդրումների բազմամիլիարդանոց փաթեթ է նախապատրաստում, որում միայն Իսպանիան խոստացել է ներդնել 9,4 մլրդ եվրո։

Փոխանցում է tass.r-ն։

Նախորդ հոդվածըԼիտվա․ Կրկնակի քաղաքացիության հարցով հանրաքվե կանցկացվի
Հաջորդ հոդվածըՓաշինյանական սուտ համար 2. Լեւոն Զուրաբյան