El Pais․ Իսպանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել Leopard տանկեր

250
Kampfpanzer Leopard 2 A5 bei einer Lehr- und Gefechtsvorführung. ....

Իսպանիայի իշխանությունները ծրագրել են առաջին մատակարարման շրջանակներում Ուկրաինային փոխանցել նորոգված չորսից վեց Leopard 2A4 տանկեր։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է El Pais թերթը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։

Նշվում է, որ վերջնական թիվը կախված կլինի 53 ռազմական մեքենաների վիճակից, որոնք գրեթե 10 տարի պահվում են Սարագոսայում։ Այժմ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում տանկերն արագ վերանորոգելու վերաբերյալ։

Պարբերականը նշում է, որ առայժմ Գերմանիան հայտարարել է 14 մեքենա փոխանցելու մասին՝ «որպես առաջին քայլ», Կանադան՝ չորսը։

2022 թ․ ամռանը իսպանական մամուլում լուր էր հայտնվել այն մասին, որ երկրի կառավարությունը ուսումնասիրում է Ուկրաինային 10 Leopard տանկեր փոխանցելու հնարավորությունը։ Սակայն օգոստոսին Իսպանիայի իշխանությունները հայտարարեցին, որ տանկերը վատ վիճակում են, ուստի չեն կարող փոխանցվել Կիևին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Նավասը մրցաշրջանը կավարտի ԱՊԼ-ում
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Ուկրաինայում կենսալաբորատորիաների մասին ԱՄՆ հայտարարությունները հակասական են