Պաշտոնական․ Նավասը մրցաշրջանը կավարտի ԱՊԼ-ում

239
Costa Rica's goalkeeper Keylor Navas gestures during a qualifying soccer match for the FIFA World Cup Qatar 2022 against Panama in Panama City, Thursday, Sept. 2, 2021. (AP Photo/Arnulfo Franco)

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ պայմանագիր կնքելու մասին:

Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նավասը ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում։

Նավասը Եվրոպայում հանդես է գալիս 2011 թվականից։ Մինչ ՊՍԺ-ը տեղափոխվելը նա հանդես է եկել «Ռեալում», իսկ մինչ այդ «Լևանտեում» ու «Ալբասետեում»։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակը
Հաջորդ հոդվածըEl Pais․ Իսպանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել Leopard տանկեր