‘Facebook սոցիալական ցանցով չափազանց հրապուրվելը հանգեցնում է ընտանիքների քայքայման’

1175

Facebook սոցիալական ցանցով չափազանց հրապուրվելն ընտանիքների քայքայման և ընկերական հարբերությունների խզման պատճառ կարող է դառնալ: Այս մասին են վկայում  Միսսուրիի համալսարանի հոգեբանների անցկացրած հետազոտությունների արդյունքները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Նա, ով ցանցում օրական անցկացնում է մեկ ժամ կամ ավելի, վտանգում է իր հարաբերությունները զուգընկերոջ և ընտանիքի անդամների հետ, ինչը կարող է հանգեցնել հարբերությունների խզման», կարծում են գիտնականները: Նրանց անցկացրած գիտափորձի գրեթե բոլոր մասնակիցները պատմել են, որ իսկապես սկսել են կոնֆլիկտներ ծագել Facebook-ում երկար ժամանակ անցկացնելու պատճառով: Բացի այդ՝ զուգընկերոջ էջը մտնելը հաճախ խանդի և անախորժությունների պատճառ է դառնում, օրինակ, «անցյալից» ինչ-որ լուսանկարներ հայտնաբերելու դեպքում:

Հետազոտությունը, որին մասնակցել է գրեթե 300 հոգի, ցույց է տվել, որ Facebook-ի օգտատերերը բավական հաճախ փորձում են ցանցում գտնել իրենց կյանքի «նախկին ուղեկիցներին», ինչն անվստահություն է սերմանում ներկայիս զուգընկերների հարաբերություններում: Ուստի հոգեբանները խորհուրդ են տալիս «նոր ձևավորված զույգերին» «չափավոր օգտվել սոցիալական ցանցերից և ավելի շատ ժամանակ տրամադրել զուգընկերոջը»:

 

Նախորդ հոդվածը‘Իսկ Սերժ Սարգսյանը տեսագրությունում չկա՞. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Իսրայելի հայեցողությանն է թողնում Իրանին հարվածելու որոշումը’