‘Facebook-ն արգելել է զենքի վաճառքի վերաբերյալ մասնավոր հայտարարությունները’

1280

Facebook-ը և Ինստագրամն իրենց օգտատերերին արգելել են սոցիալական ցանցերում զենքի վաճառքի վերաբերյալ մասնավոր հայտարարություններ հրապարակել: Արգելքը չի վերաբերում զենքի վաճառքով զբաղվող ընկերություններին:

Մինչ այդ Facebook-ը թույլ չէր տալիս զենքի վաճառքի մասին հայտարարություն հրապարակել, եթե վաճառողը չէր ներկայացնում իր փաստաթղթերը:

2014 թ. ամռանը սոցիալական կայքը նույնպիսի արգելք էր սահմանել նաև դեղորայքի և թմրանյութերի մասնավոր վաճառքի մասին հայտարարությունների նկատմամբ:

Սոցիալական ցանցերի միջողով զենքի վաճառքն արգելելու որոշումը կայացվել է այն բանից երեք շաբաթ անց, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է երկրում զենքի վաճառքի կանոնների փոփոխությունները, որոնցով նախատեսվում է զենքի յուրաքանչյուր գնորդի տվյալների առավել մանրազնին ստուգում, այդ թվում՝ արդյո՞ք նա իրավախախտումներմ, հոգեկան խանգարում կամ ընտանեկան բռնության հակում չի ունեցել: Բացի այդ՝ ԱՄՆ-ում զենք վաճառող յուրաքանչյուր անձ պետք է պարտադիր ունենա դաշնային արտոնագիր:

Օբաման այս նոր կանոնները սահմանել է անձնական հրամանով՝ շրջանցելով կոնգրեսի ընդդիմությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Ընթերցողի արձագանք’
Հաջորդ հոդվածը‘Ազատության անդրադարձը մեր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի գործի կարճմանը’