‘
Ուկրաինական աղմկահարույց Femen շարժումը մահմեդական ամենակարևոր տոներից մեկի նախօրեին կրոնական մեծ սկանդալի վտանգ է ստեղծել:
Շարժման հիմնադիրներից մեկը՝ Իննա Շևչենկոն, հեռուստակամուրջի միջոցով հարցազրույց է տվել Al Jazeera-ին: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կնոջ համար որն է ավելի կարևոր՝ փարանջա՞ն, թե՞ մերկությունը, ակտիվիստուհին հանել է բլուզը, սակայն ծրագրի ռեժիսորին հաջողվել է կանխել հերթական կրոնական աղմուկը՝ հեռուստաէկրանի պատկերը արագ փոխելու միջոցով:
«Մենք սպասում էինք, որ նման բան կպատահի»,- ասել է հաղորդավարուհին՝ մեկնաբանելով ռեժիսորի արագ արձագանքումը:
‘