FIDE Grand Prix. Ուեսլի Սոն եզրափակիչում հաղթեց Հիկարու Նակամուրային

336

Բեռլինում անցկացված FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի եզրափակիչում մրցեցին ամերիկացիներ Ուեսլին Սոն եւ Հիկարու Նակամուրան։

4 պարտիայում 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարավ Ուեսլի Սոն։

Կիսաեզրափակիչում Սոն 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Ամին Տաբատաբաեին, Նակամուրան 3։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

FIDE Grand Prix շարքի արդյունքում՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Նակամուրան եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր չէ բավարարել Սալահի ֆինանսական պահանջները
Հաջորդ հոդվածըTwitter-ը` Մասքի նշանառության տակ