FIFA 23-ը կանխատեսում է Արգենտինայի չեմպիոնությունը ԱԱ-2022-ում

236

EA ընկերության FIFA 23 Ֆուտբոլային սիմուլյատոր համակարգչային խաղը կանխատեսում է Արգենտինայի հավաքականի հաղթանակը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում։

FIFA 23-ի կանխատեսմամբ՝ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը պարտության կմատնի բրազիլացիներին։ Մրցաշարի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

EA-ի հաղորդագրությունում նշվում է, որ FIFA խաղը ճիշտ է գուշակել 2010, 2014, 2018 թվականների աշխարհի առաջնությունների հաղթողներին։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» Լեւանդովսկու հեռացումից հետո հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԺերար Պիկեի եւ Շակիրայի որդիները կապրեն մոր հետ Մայամիում