‘France Football. Բեքհեմը գերազանցեց Մեսիին ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում’

858

ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը, որը կազմել է France Football-ը: Բեքհեմը 2011/2012 մրցաշրջանում վաստակել է 36 միլիոն եվրո, որից միայն 5 տոկոսն է նա ստացել ակումբում հանդես գալու համար, որն այն ժամանակ «Լոս Անջելես Գելաքսին» էր:

Երկրորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է, երրորդը` «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մեսին France Football-ի վարկածով ամենահարուստ ֆուտբոլիստն էր համարվում վերջին երեք տարիներին:

France Football. 2011/2012 մրցաշրջանի ամենահարուստ ֆուտբոլիստները

1. Դեւիդ Բեքհեմ (ՊՍԺ) — 36 միլիոն եվրո

2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») — 35

3. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») — 30

4. Սամուել Էտո՛Օ («Անժի») — 24

5. Նեյմար («Սանթոս») — 20

6. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») — 19

7. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») — 18

8. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) — 17,5

9. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») — 16,6

10. Ֆերնանդո Տորես («Չելսի») — 16,3

11. Կարլոս Տեւես, («Մանչեսթեր Սիթի») — 16,2

12. Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի») — 16,2

13. Կակա («Ռեալ») — 14,5

14. Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա») — 14

15. Ֆիլիպ Լամ ( «Բավարիա») — 13,5

16. Իկեր Կասիլյաս («Ռեալ») — 12,7

17. Դիդյե Դրոգբա («Գալաթասարայ») — 12,6

18. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») — 12,4

19. Դարիո Կոնկա («Գուանչժոու») — 12,1

20. Կարիմ Բենզեմա («Ռեալ») — 12

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսի պաշտոնական սղագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Ստվերային կաբինետի կազմումը փողոցում ֆանտաստիկայի ժանրից է’