FT․ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ Եվրոպայում գնահատում են որպես սադրանք

435

Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ կարող է գնահատվել որպես սադրանք։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպական աղբյուրի։

Թերթը նաև նշում է, որ երկու երկրներն էլ մտահոգված են իրենց անվտանգության կապակցությամբ ՝դիմումը ներկայացնելու և կազմակերպության անդամ դառնալու ժամանակահատվածում, քանի որ այդ ընթացքում նրանց վրա չի տարածվի Վաշինգտոնյան պայմանագրի 5 հոդվածը՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ մտնելու դեպքում Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան Ռուսաստանին դիմակայող դաշինքի տարածքներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը74-ամյա Ռոյ Հոջսոնը կհեռանա «Ուոթֆորդից»
Հաջորդ հոդվածըԴիեգո Մարադոնայի խաղաշապիկը վաճառվել է 8,5 միլիոն եվրոյով