FT․ G20-ի մասնակիցները դատապարտում են ռազմական գործողությունները Ուկրաինայում

214

Քսանի խմբի երկրները (G20) պայմանավորվել են գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկե ընդունել, որով կդատապարտեն ռազմական գործողություններն Ուկրաինայում և կմերժեն «պատերազմի դարաշրջանը»։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Financial Times թերթը։

Փաստաթղթի նախագծում նշվում է, որ «քսանյակի անդամների մեծ մասը վճռականորեն դատապարտում է պատերազմն Ուկրաիայում և շեշտում, որ այն մարդկային հսկայական տառապանք է պատճառում և խորացնում է առկա խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ»։

«Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անընդունելի են։ Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերը հաղթահարելու ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական կարևորություն ունեն։ Ներկա դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան»,- ասվում է հայտարարագրի նախագծում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄ-18 ԵԱ․ Մարիամ Մկրտչյանը նվաճեց տիտղոսը
Հաջորդ հոդվածըՄ-18 ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր