G20․ Ինդոնեզիայի նախագահը հորդորում է մեղմել հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին

255

Նոյեմբերի 13-ին Politico թերթը տեղեկացրել է, որ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն արևմտյան երկրների առաջնորդներին կոչ է անում  G20 գագաթնաժողովում մեղմացնել հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին։

Ինդոնեզիայի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Վիդոդոն, ճնշում են գործադրում արևմտյան գործընկերների վրա, որպեսզի նրանք «ճկունություն դրսևորեն և քննարկեն Մոսկվայի հանդեպ  ավելի մեղմ հռետորաբանություն կիրառելու հնարավորությունը»։ Թերթի տեղեկություններով՝ դա անհրաժեշտ է նրա համար, որ Ռուսաստանը, որին ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, համաձայնի ընդունել ամփոփիչ հայտարարությունը։

Գագաթնաժողովի մեկնարկից մի օր առաջ Վիդոդոն այդ հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Մասնավորապես՝ նա G20 երկրներին կոչ է արել աջակցել և ճկունություն հանդես բերել ամփոփիչ փաստաթուղթն ընդունելու հարցում։ Բացի այդ, Ինդոնեզիայի նախագահն այդ ենթատեքստում «քսանյակում» ներկայումս նախագահելն անվանել է ամենաբարդը միավորման ողջ պատմության ընթացքում։

Գագաթնաժողովի մասնակիցները քննարկելու են պարենային, էներգետիկ անվտանգության, առողջապահության հետ կապված հարցեր։ Գագաթնաժողովը կտևի մինչև նոյեմբերի 16-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄ-18 ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըՍի Ձինպինը և Մակրոնը Բալիում հանդես են եկել Ուկրաինայում կրակի դադարեցման օգտին