Սի Ձինպինը և Մակրոնը Բալիում հանդես են եկել Ուկրաինայում կրակի դադարեցման օգտին

218

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը և Ֆրանսիայի նախագահ Էմայուել Մակրոնը երեքշաբթի, ինդոնեզական Բալի կղզում հանդիպման ընթացում, հանդես են եկել Ուկրաինայում կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունները վերսկսելու օգտին։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, կասեցնել պատերազմը և խաղաղ բանակցություններ սկսել»,- Սի Ձինպինի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը։

Հեռուստատեսության տեղեկություններով՝ Մակրոնը, իր հերթին, հայտարարել է, որ ֆրանսիական կողմը, Պեկինի հետ միասին, պատրաստ է «նպաստելու խաղաղ գլոբալ կարգավորմանը»։

Սի Ձինպինը շեշտել է, որ չինական իշխանությունները մտադիր են  աջակցել ուկրաիանական հարցի կարգավորմանը «սեփական մեթոդներով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըG20․ Ինդոնեզիայի նախագահը հորդորում է մեղմել հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին
Հաջորդ հոդվածըԼուիս Ֆելիպե Սկոլարին ավարտեց կարիերան