‘G20․ Մինչև 2050 թ․ դադարեցնել Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը պլաստիկով ‘

1735

«Քսանյակի» երկրների առաջնորդները, որ հունիսի 28-29-ին հանդիպում են ճապոնական Օսակա  քաղաքում, կպայմանավորվեն մինչև 2050 թ․ լիովին դադարեցնել Համաշխարհային օվկիանոսի ջրերի աղտոտումը պլաստիկով։

Այդ մասին այսօր տեղեկացրել է ճապոնական Kyodo գործակալությունը։

Ակնկալվում է, որ G20 գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարագրում կընդգրկվի ճապոնական  համապատասխան նախաձեռնությունը, որը կստանա «Կապույտ օվկիանոս․ հայացք Օսակայից» անվանումը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճապոնիան ինքը մտադիր է մինչև 2030 թ․ ներկայիս մակարդակի համեմատությամբ 25 %-ով նվազեցնել մեկանգամյա պլաստիկե առարկաներից գոյացող թափոնների քանակը՝ ի հաշիվ էկոլոգիապես ավելի մաքուր նյութերի օգտագործման։

Ճապոնիան մեկ շնչին բաժին ընկնող պլաստիկե թափոնների գծով  երկրորդն է՝ այդ վարկանիշում առաջատարը հանդիսացող ԱՄՆ-ից հետո։ Ճապոնացիներն ամեն տարի աղբանոց են նետում  մոտավորապես 4 մլն տոննա միայն պլաստիկե շշեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Երիտփորձանքների մեռած իրականությունը’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը Պուտինին կատակով խնդրել է չմիջամտել ԱՄՆ ընտրություններին ‘