Globe Soccer Awards. Բենզեման՝ լավագույն խաղացող, Անչելոտին՝ լավագույն մարզիչ

310

Իսպանաիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի Globe Soccer Awards մրցանակին անցած մրցաշրջանի արդյունքներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։

Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է Արքայական ակումբի իտալացի Կառլո Անչելոտին։

Ակումբի լավագույն նախագահի մրցանակը ստացել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Երկրպագուների համակրանքին արժանացել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

Նախորդ հոդվածըՄենք ենք մեզ մատնել պարտության․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Քաթարի թագավորական ընտանիքը պահանջել է արգելել գարեջրի վաճառքը ստադիոններում