Goldmoney Asian Rapid. Արոնյանը պարտվեց Կարլսենին կիսաեզրափակիչի առաջին օրը

1279

Արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնյանը (2781) պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2847): Հայ գրոսմայստերը հաղթեց առաջին պարտիայում, պարտվեց երկրորդ եւ չորրորդ պարտիաներում, երրորդում գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանն ու Կարլսենը կիսաեզրափակիչի պատասխան մրցամարտը կանցկացնեն հուլիսի 2–ին։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի թայ–բրեյք։

Կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին օրը չինացի Դին Լիրենը 2,5։05 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին։

Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Գրիզմանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն․ Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս թողեց Ռիշար Գասկեին