«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Շվեյցարացի թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7:1), 6:1, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ, 52 րոպե։
1/8 եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կհանդիպի բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։
Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի 8-ակի հաղթող է։
Տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։