‘Google Reader-ը կփակվի հուլիսի 1-ին’

1185

RSS ալիքների ընթերցման Google Reader ծառայությունը կփակվի 2013թ. հուլիսի 1-ին: Այս մասին հայտնի է դարձել ընկերության բլոգում հրապարակված հայտարարությունից, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը:

Google-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2005 թ. ստեղծված ծառայության հեղինակությունն անընդհատ նվազում է: Օգտատերերին առաջարկվում է Google Takeout գործառույթի միջոցով դուրս հանել ծառայությունից իրենց բաժանորդագրությունները:

Google Reader-ը ծառայում է RSS ալիքները դիտելուն, որոնք հիմնականում օգտագործվում են ԶԼՄ-ներում, բլոգներում և պարբերաբար թարմացվող այլ կայքերում լրատվական ժապավենները հեռարձակելու համար: Այս ծառայությունը բազմաթիվ այլըտրանքներ ունի, բացի այդ՝ Google Chrome-ի, Safari-ի, Mozilla Firefox-ի և Internet Explorer-ի վերջին  տարբերակները թույլ են տալիս օգտվել RSS-ից՝ առանց լրացուցիչ ծառայությունների կիրառման:

Նախորդ հոդվածը‘Նախկին նախագահ. Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրեց Իրանի երեսնամյա ձեռքբերումները’
Հաջորդ հոդվածը‘NBA-ի խաղային օրվա 10 լավագույն դրվագները’