‘Օբամայի Երուսաղեմ այցելության ժամանակ Պաղեստինը հրթիռակոծել է Իսրայելի հարավը’

939

Հինգշաբթի վաղ առավոտյան Պաղեստինը նվազագույնը երկու հրթիռ է արձակել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ՝ վերջին 4 ամսվա ընթացքում 2-րդ անգամ խախտելով հաշտությունը: Հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան, տեղեկացնում է РИА Новости-ն: Հատկանշական է, որ հարձակման նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Իսրայել:

Սա 2012թ-ի նոյեմբերի 21-ին հաստատված համերաշխությունից հետո արդեն երկրորդ հրթիռակոծությունն է:  Առաջին դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Ի պատասխան այդ դեպքի Իսրայելը մեկ շաբաթով փակել էր «Քերեմ-Շալոմ» մատույցը, որի միջոցով մեկուկես միլինոնանոց անկլավը ստանում է հումանիտար օգնության և առևտրային բեռների ողջ օրինական ծավալը:

Նախորդ հոդվածը‘Intertrust Tecnilogies ընկերությունը մտարիր է դատի տալ Apple-ին իր պատենտների խախտման համար’
Հաջորդ հոդվածը‘Մալիի սուվերենությունը կվերականգնվի հաշված օրերի ընթացքում. Ֆրանսուա Օլանդ’