Julius Baer Generation Cup․ Արոնյանը 12-րդն է խաղային երրորդ օրվանից հետո

396

Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։

Խաղային երրորդ օրը կայացան 9-12-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում․ նա այժմ 12-րդն է մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր (36 հնարավորից)։

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 25 միավորով։

Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ և մրցաշարն անցկացվում է երկու փուլով․ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։

Նախորդ հոդվածըՄոուրինյուն ու Սարին որակազրկվել են
Հաջորդ հոդվածըԻսպանիայի թագավորը պարգևատրել է Նադալին