‘«Kicker». 2022-ի աշխարհի առաջնությունը, հնարավոր է, կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին’

712

«Kicker». ՖԻՖԱ-ն նախատեսում է ԱԱ 2022-ը անցկացնել նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին: ՖԻՖԱ-ի ղեկավարությունը պլանավորում է մոտակա ամիսներին հաստատել Քաթարում 2022-ին տեղի ունենալիք ԱԱ-ն ամռանից ձմեռ տեղափոխելու իր մտադրությունը:

Ըստ «Kicker»-ի` մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2022-ի դեկտեմբերի 18-ին: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը բազմիցս նշել էր, որ Քաթարի «Մունդիալը» անհնար է անցկացնել 50 աստիճան տաքության պայմաններում, քանի որ այն կարող է վնասել և’ ֆուտբոլիստներին, և’ երկրպագուներին: Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր մրցաշարը հունվար-փետրվար ամիսներ տեղափոխելու մասին, ինչն առաջացրել էր ՄՕԿ-ի դժգոհությունը, քանի որ այն կհամընկներ ձմեռային Օլիմպիական խաղերի հետ:

Նախորդ հոդվածը‘Պատահար Վրաստանում. Տուժել են ՀՀ 4 քաղաքացիներ, 3-ը՝ երեխա ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի իշխանության գինը՝ 50 դրամ’