‘Like անելու իրավունքը. կոճակը ճանաչվել է որպես խոսքի ազատության դրսևորում’

817

Ամերիկյան դատարանը Facebook սոցիալական ցանցի like կոճակը սեղմելը ճանաչել է ոչ միայն միանգամայն օրինական գործողություն, այլև ամերիկացիների հիմնական քաղաքացիական իրավունքներից մեկը:

Բանն այն է, որ Վիրջինիայից մի ոստիկանի աշխատանքից ազատել էին միայն այն բանի համար, որ նա «սխալ» էջ էր like-ել, հաղորդում է NBC-ն: Նախկին ոստիկանի խոսքով՝ պետն իր ազատման հրամանը ստորագրել էր այն բանից հետո, երբ տեսել էր, որ ինքը like-ել է այն սպայի ֆեյսբուքյան էջը, ով, ինչպես և տեղի ոստիկանական վարչության պետը, շրջանի ոստիկանապետի պաշտոնին էր հավակնում: Հայցվորի խոսքերով՝ իր ղեկավարն իրավունք չուներ դրա համար իրեն ազատել աշխատանքից, որովհետև այդ կոճակը սեղմելով՝ ինքն ընդամենը օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից, որն ամրագրած է ամերիկյան սահմանդրությամբ:

Դատարանը համաձայնել է աշխատանքը կորցրած ոստիկանի հետ: «Այս կամ այն քաղաքական գործչի էջը like-ելը նույնն է, ինչ գովազդ կամ քարոզչանյութեր տեղադրելը սեփական բակում: Այսինքն՝ միանգամայն օրինական գործընթաց է»,- ասվում է դատարանի եզրակացության մեջ, փոխանցում է vesti ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեղծվում է «Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում բացել են ՀՀ դեսպանատունը’