‘Վատիկանում բացել են ՀՀ դեսպանատունը’

1917

Երեկ Վատիկանում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետևել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում: Տեղեկացնում է Tert.am-ը: 

Հիշեցնենք, որ  Վատիկանում է գտնվում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը, ով այնտեղ է մեկնել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան բացման առիթով: Իսկ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով հանրությանը հայտնի է որպես Միշիկ Մինասյան:

Նախորդ հոդվածը‘Like անելու իրավունքը. կոճակը ճանաչվել է որպես խոսքի ազատության դրսևորում’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ-ի նախկին նախագահի դեմ դատավարությունը կսկսվի նոյեմբերի 14-ին’