‘Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգը» տեխստուգում էր անցել մեկ շաբաթ առաջ’

1230

Malaysia Airlines ավիաընկերությունը տեղեկացրել է, որ Դոնբասում կործանված «Բոինգը» միանգամայն սարքին վիճակում էր: Վերջին անգամ ինքնաթիռը տեխնիկական ստուգում էր անցել հուլիսի 11-ին: Հաջորդ ստուգումը պետք է լիներ օգոստոսի 27-ին: Այսինքն՝ այդ «Բոինգը» տեխստուգումների անթերի պատմություն ուներ:

Տեխնիկական ստուգումն անցկացվել էր Կուալա-Լամպուրի օդանավակայանում:

Հինգշաբթի օրը օդանավն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա-Լամպուր չվերթը, օդանավում կար 298 մարդ:

Ենթադրվում է, որ Դոնբասի տարածքում, որը գտնվում է անջատականների վերահսկողության տակ, ինքնաթիռը խոցել են հրթիռով:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն «Բոինգի» կործանման առիթով սուգ է հայտարարել: Ըստ նախնական տվյալների՝ օդանավում, ի թիվս այլոց, եղել են Նիդեռլանդների 154 քաղաքացիներ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայկական ավիափոխադրողն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացումը’