‘«Marca». «Հայտնի են Անխել դի Մարիայի` «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ մանրամասներ»’

1342

Իսպանական «Marca» պարբերականին հայտնի են դարձել Անխել դի Մարիայի՝ 2014 թվականի ամռանը «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքից որոշ մանրամասներ:

«Ռեալի» ղեկավարությունը գործարքում կետ է ներառել, որի համաձայն՝ եթե «Մանչեսթեր Յունայթեդն» Անխել դի Մարիայի տրանսֆերը վաճառեր այլ իսպանական ակումբի, մադրիդյան ակումբը հավելյալ գումար էր ստանալու: Եթե արգենտինացի ֆուտբոլիստը մինչև 2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը տեղափոխվեր իսպանական որևէ ակումբ, «Ռեալը» 50 մլն եվրո կստանար: Մինչև 2016 թվականի ամառային տրասֆերային պատուհանի ավարտն այդ գումարը կլիներ 40 մլն եվրո, իսկ 2017-ինը՝ 30 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Գյոտցե. «Ավելի լավ կլիներ, եթե Լյովն ինձ չհամեմատեր Մեսսիի հետ»’
Հաջորդ հոդվածը‘«Goal.com». Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում’