‘«Goal.com». Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում’

1399

«Goal.com» պարբերականը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների հիման վրա ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: 

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում փոխանցումների օգնությամբ գերմանական թիմը հաղթեց «Պորտուին», լավագույնների թվում է:

Դարպասապահ՝ Մուսլերա («Գալաթասարայ»):

Պաշտպաններ՝ Մատեո Մուսակիո («Վիլյառեալ»), Մաթս Հյումմելս («Բորուսսիա»), Աստորի («Ֆիորենտինա»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսսիա»):

Կիսապաշտպաններ՝ Դենիս Սուարես («Վիլյառեալ»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա»), Բելարաբի («Բայեր Լևերկուզեն»):

Հարձակվողներ՝ Արից Ադուրիս («Ատլետիկ»), Ֆերնանդո Լյորենտե («Սևիլյա»), Բերնարդեսկի («Ֆիորենտինա»):

Նախորդ հոդվածը‘«Marca». «Հայտնի են Անխել դի Մարիայի` «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ մանրամասներ»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը վերջին 35 տարում «ՄՅՈՒ»-ի վատագույն մարզիչն է պարտված խաղերի տոկոսով’