Marca. Հայտնի է Լա Լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

381

Լա Լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստին լավագույնն է ճանաչել հեղինակավոր պարբերական Marca-ն։ Սուարեսը 2020/2021 մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում դարձել է 21 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչն էապես օգնեց «Ատլետիկոյին»՝ յոթ տարվա դադարից հետո նվաճել Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը։

34-ամյա հարձակվողը 2020 թվականին է «Բարսելոնայից» տեղափոխվել «Ատլետիկո»:

Նախորդ հոդվածը«Օմիկրոն»․ Բայդենը խնդրում է խուճապի չմատնվել
Հաջորդ հոդվածըՉինաստանի իշխանությունները անձին ճանաչելու համակարգ են ստեղծում