MI5-ի տնօրենը՝ Բրիտանիային ուղղված գլխավոր սպառնալիքների մասին

501

Ոչ բարեկամ պետությունների քայքայիչ գործողությունների սպառնալիքը պետք է նույնքան լուրջ ընդունել, որքան ահաբեկչության սպառնալիքը, չորեքշաբթի հայտարարել է բրիտանական MI5 հակահետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը։

Ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ ամենամյա զեկույցում նա ընդգրկել է կիբեռգրոհները, ապատեղեկատվությունը, լրտեսությունը և միջամտությունը երկրի ներքին գործերին, որոնք Մաքքալումը կապում է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ։

Գլխավոր հակահետախույզը դեմ է այն թեզիսին, թե ոչ բարեկամ երկրների խարդավանքներն ազդում են միայն կառավարության և նրա կառույցների վրա։ Նա պնդում է, որ քաղաքացիական հասարակությունը պակաս խոցելի չէ այդ «մագիլների» համար։ Մաքքալումի համոզմամբ՝ անհատական հետևանքները «տարածվում են բարոյական անհարմարություններից մինչև գոյության միջոցների աղբյուրների և, ըստ էության՝ հենց կյանքի կորուստը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը վերադարձել է Վատիկան
Հաջորդ հոդվածըԲրեդ Շերմանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցը