‘Mirror. Ռեշֆորդին արգելված է մտնել հիմնական թիմի հանդերձարան, որպեսզի չտառապի աստղային հիվանդությամբ ‘

1432

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 18-ամյա հարձակվողն իր ժամանակն անցկացնում է հասակակիցների հետ՝ գրում է «Mirror»-ը:

Ռեշֆորդն ընկերություն է անում Գիլերմո Վարելայի, Ջեյմս Վեյրի, Ջո Ռայլիի, Դոնալդ Լավի և Ռիգան Պուլիի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յունայթեդ»-ի ղեկավարությունն արգելել է երիտասարդներին շփվել հիմնական թիմի խաղացողների հետ, որպեսզի նրանք չտառապեն աստղային հիվանդությամբ:

Երիտասարդները ոչ միայն ունեն իրենց առանձին հանդերձարանը, այլև ճաշում են առանձին: Բացառություն է կազմում միայն Էնթոնի Մարսիալը:

Նախորդ հոդվածը‘Լինեկերից հետո Վարդին Անգլիայի թիմում գոլ խփած «Լեսթերի» առաջին խաղացողն է 31 տարում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. ««Ռեալ»-ը միշտ գերազանց կազմ է ունեցել, որն աշխարհում լավագույններից է եղել»’