‘Norway Chess. Լեւոն Արոնյանը 2 պարտիաներում էլ ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ’

849

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող  Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Դասական պարտիայի 37-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Նշանակվեց կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որը նույնպես ավարտվեց ոչ ոքի՝ 42-րդ քայլում։ 

Լեւոն Արոնյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է։ 

Մրցակարգով դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։ Դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։

Նախորդ հոդվածը‘Անգլիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նադալը 12-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոս»-ի հաղթող’