ԵՄ-ն դիտարկում է ՌԴ-ով ապրանքների տարանցումը սահմանափակելու հնարավորությունը

219

Եվրամիությունը դիտարկում է հակառուսաստանյան պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում Ռուսաստանի տարածքով ապրանքների տարհանումը սահմանափակելու հնարավորությունը։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ այդ առաջարկը քննարկվում է Մոսկվայի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարելու նպատակով։ Նաև քննարկվում են միջոցներն ընդդեմ այն նավերի, որոնք անջատում են ընդունիչ սարքերը (տրանսպոնդերները)։

Bloomberg-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կանադան սեփական նոր պատժամիջոցներն են պատրաստում Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, Կանադան աշխատում է մարդու իրավունքներին վերաբերող միջոցների, նաև ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանափակումների ուղղությամբ։

G7-ի երկրներն իրենց պլանները կներկայացնել այս ամիս Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինան դաշնակիցներից թաքցնում է իր հակահարձակման մանրամասները
Հաջորդ հոդվածըՊատրուշև․ Ուկրաինան որպես պետություն պահպանելը ԱՄՆ-ի պլանների մեջ չի մտնում